«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նիկոլ Փաշինյան. Մենք երբեք չենք առաջնորդվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի կամ որևէ այլ պետության շահերով

Նիկոլ Փաշինյան. Մենք երբեք չենք առաջնորդվի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի կամ որևէ այլ պետության շահերով
19.04.2018 | 21:52

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն տեսակետներին, թե շարժումը արևմտամետ է կամ՝ ռուսամետ։ «Մեր շարժումը գտնվում է աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Լրատվական այս բումի մեջ ոմանք փնտրում են արևմտամետություն, ոմանք ռուսամետություն։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել՝ քաղաքական այս գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա։ Մենք չենք առաջնորդվել ու երբեք չենք առաջնորդվի ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի, կամ ՌԴ-ի որևէ այլ պետության շահերով։ Մեր միակ անելիքն ու առաջնահերթությունը ՀՀ և ԼՂՀ-ի պետական ու ազգային շահերի սպասարկումն է», - հայտարարեց Փաշինյանը։


Պատգամավորի պնդմամբ՝ Ղարաբաղի ու Հայաստանի պետական շահերից է բխում, որ Սերժ Սարգսյանը «անհապաղ հեռանա իշխանությունից»։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ