«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը

Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը
03.06.2018 | 13:56

Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ակցիաները՝ կապված մեծ հնչեղություն ստացած սպանության գործի հետ, որը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերին:


Հանրահավաքի կազմակերպիչ Զազա Սարալիձեն պնդում է, որ բողոքի ակցիաները չեն դադարեցվելու, քանի դեռ իր որդու մարդասպանը չի բացահայտվել և չի պատժվել: Նա պահանջում է «վերջ դնել անարդարության համակարգին, որի գլխին կանգնած է կառավարությունը»: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է կառավարության շենքը, երթևեկությունը դեռևս փակ չէ: Անձրևի պատճառով ցուցարարների թիվն այնքան էլ մեծ չէ:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ