«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Փոխվել են անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը

Փոխվել են անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը
14.06.2018 | 13:21

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00:

Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար:

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ