«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ֆրանսիացիների մեծ մասը Թրամփին համարել է ագրեսիվ և վտանգավոր

Ֆրանսիացիների մեծ մասը Թրամփին համարել է ագրեսիվ և վտանգավոր
16.06.2018 | 11:50

Ֆրանսիացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ նրան համարելով ագրեսիվ և վտանգավոր մարդ` վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել է Le Figaro-ի համար։


Հարցման մասնակիցների 71 տոկոսը բացասաբար Է գնահատում ԱՄՆ-ի նախագահին ու նրա գործունեությունը, 86 տոկոսը Թրամփին որակել է ագրեսիվ մարդ, 80 տոկոսը համարել Է ռասիստ, 81 տոկոսը՝ վտանգավոր: Հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել գագաթնաժողովը, որին մասնակցել են Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը: 70 տոկոսը հանդիպումը որակել է փիար-քայլ, որի արդյունքները հետագայում չեն կարողանա հանգեցնել խաղաղության հաստատման տարածաշրջանում: Հարցումն անցկացվել է հունիսի 13-14-ին, մասնակցել են հազարից ավելի ֆրանսիացիներ։

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ