«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործին Սեյրան Օհանյանի առնչության մասին

Արթուր Դավթյանը՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործին Սեյրան Օհանյանի առնչության մասին
19.06.2018 | 19:08

Մանվել Գրիգորյանին վերաբերող քրեական գործը մեծածավալ է ու այդ գործի շրջանակներում արդեն իսկ կան անձինք, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրանք, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, Մանվել Գրիգորյանին մերձավոր անձինք են։


Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր այս քրեական գործին 2016-ին Պնախարար Սեյրան Օհանյանի առնչությունը, գլխավոր դատախազը արձագանքեց. «Գործը քննվելու է ամբողջ ծավալով։ Ցանկացածը, ով մասնակցություն ունեցած կլինի այս գործում և ում արարքում կլինեն հանցակազմի հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ և հրապարակայնությունը կապահովվի»։

Դիտվել է՝ 3820

Մեկնաբանություններ