«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Մանվելի հարսը՝ Նիկոլ Փաշինյանին

Մանվելի հարսը՝ Նիկոլ Փաշինյանին
23.06.2018 | 21:08

«Ժամանակը» գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել:

«Անարդար եք, պարոն Փաշինյան, Մանվելը սուրբ չէ, եթե այդպես է, սկսեք Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, և ամենավերջում պետք է պատժվեր Մանվելը»,- գրել է Հռիփսիմե Հակոբյանը»:

Դիտվել է՝ 3495

Մեկնաբանություններ