«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
06.07.2018 | 18:23

Փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ դատարանը քիչ առաջ որոշել է մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին:

ԱԱԾ քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց, փաստաբանի փոխանցմամբ, քննիչը չի առարկել, որ կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի: Վարդանյանը չի ընդունում հիմնադրամից յուրացումներ կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքը:

Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ