«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը դատարանը կքննարկի առավոտյան 11-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդությունը դատարանը կքննարկի առավոտյան 11-ին
27.07.2018 | 10:03

Առաջին ատյանի դատարանը հուլիսի 27-ին` ժամը 11-ին կվերսկսի դատական նիստը, որի ժամանակ քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:


Փաստաբան Ռուբեն Սահակյանի խոսքով, Ռ. Քոչարյանը կներկայանա դատական նիստին պատշաճ ծանուցման դեպքում։ «Մի քանի ժամվա համար չէր խուսափի։ Նա չի ստացել ծանուցագիր։ Վաղը 11-ին կլինի դատարանում։ Ես հիմա չեմ կարող գնալ նրա տուն։ Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէ, որ խուսափի։ Եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա»,- ասաց Ռ.Սահակյանը։ Ավելի վաղ Ռ.Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Ռուբեն Սահակյանը հայտարարել էին, որ Ռ.Քոչարյանը դատական նիստին չի մասնակցում, քանի որ համապատասխան ծանուցում չի ստացել։ Նրանք նաև նշել էին, որ դատարանի կողմից հապճեպություն են նկատում։

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ