Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Գագիկ Ծառուկյան. Ով խոսում է ավել-պակաս, դրանք մեր թշնամիներն են

Գագիկ Ծառուկյան. Ով խոսում է ավել-պակաս, դրանք մեր թշնամիներն են
04.09.2018 | 23:35

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Երևանի ընտրություններին ԲՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք տալու մասին չի հանձնարարել, այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:

«Ով խոսում է ավել-պակաս, դրանք մեր թշնամիներն են, տիկին Զոհրաբյանն այդքան գումարներ չունի, որ պայմանավորվի, ոչ պարոն Ղազարյանը, ոչ էլ պարոն Աբովյանը»,- շեշտեց նա: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կաշառքի մասին խոսք լինել չի կարող, բացառված է: Նա ընդգծեց, որ խորհրդարանում կողմ են քվեարկելու ընտրակաշառքը քրեականացնելուն:

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ