ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ

Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ առաջին փոխնախագահ
11.11.2018 | 20:54

Վիգեն Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ։ Այդ մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո Վիգեն Սարգսյանի ասուլիսի մեկնարկին տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ առաջին փոխնախագահը նշեց նաեւ, որ փոփոխություններ են կատարվել կուսակցական կառույցներում։

Հերմինե Նաղդալյանի փոխարեն ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, իսկ Կարեն Ավագյանի փոխարեն երիտասարդական կազմակերպության նախագահ՝ Հայկ Մամիջանյանը։

Դիտվել է՝ 3511

Մեկնաբանություններ