Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Փոքրիկները մնացել են առանց նվերների

Փոքրիկները մնացել են առանց նվերների
25.12.2018 | 21:47

Քաղաքապետարանում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, ոչ մի բաժին ու աշխատող կարծես իր տեղում չեն։ Այնքան են խառն իրենց կադրերին բերելով, սեփական պարգևավճարները բարձրացնելով ու բյուջեն ուզածի պես գործուղումների վրա վատնելով, որ մոռացել են անգամ տարեվերջյան մի գեղեցիկ ավանդույթի մասին։


Ամեն տարի քաղաքապետարանը մանկապարտեզի երեխաներին փոքրիկ նվերներ է մատուցում՝ յուրաքանչյուր փոքրիկի քաղցրավենիքի տուփ։ Այս անգամ կարծես մոռացել են այդ մասին կամ էլ հավանաբար կուղարկեն դեկտեմբերի 31-ին, երբ մանկապարտեզներում մեկ երեխա անգամ չի լինելու։ Իրականում մանկապարտեզների տնօրինությունը ևս տարակուսած է, քանի որ առնվազն արձակուրդից մեկ շաբաթ առաջ ամեն տարի ստանում էին նվերները։ Հիմա չգիտեն էլ երբ Ամանորի հանդեսն անել, որի ժամանակ էր բաժանվում նվերները երեխաներին։ Եթե նման փոքր հարցերում է քաղաքապետարանի նոր ղեկավարությունը թերանում, բարդ խնդիրների լուծման մասին խոսելն անգամ ավելորդ է։ Կամ գուցե նոր քաղաքապետը վերանայել է այս հարցը և որոշել է, որ Ձմեռ պապիկի անվամբ երեխաներին տրվող նվերների «գործընթացում» կոռուպցիոն ռիսկեր կան, փոքրիկներին պետք չեն նվերներ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ