Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՊՆ հայտարարությունը զինակոչիկներին տեղափոխող ավտոբուս ներխուժման վերաբերյալ

ՊՆ հայտարարությունը զինակոչիկներին տեղափոխող ավտոբուս ներխուժման վերաբերյալ
09.01.2019 | 12:01

Զինակոչիկներ տեղափոխող ավոտբուսի հետ կապված` հունվարի 8-ին արձանագրված միջադեպն անօրեն միջամտություն ու ոտնձգություն է: Նշված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում։

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ