«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Գարեջրի վաճառք՝ փոստային բաժանմունքում

Գարեջրի վաճառք՝ փոստային բաժանմունքում
14.01.2019 | 23:09

«Ռուսաստանի փոստի» Մուրմանսկի բաժանմունքում գարեջուր է վաճառվել: Այդ մասին տեղեկացրել է տեղի բնակիչներից մեկը, որը սոցիալական ցանցի իր էջում համապատասխան լուսանկար է հրապարկել:


«Գնացել էի իմ ծանրոցը վերցնելու, որտեղ աշխատում էր ընդամենը մեկ պատուհան, մյուս աշխատակիցները մանրամասն քննարկում էին ծավալել անկողնային պարագաների, գունային համադրությունների ու այլնի մասին: Դատելով փոստային կապի որդեգրած նոր քաղաքականությունից՝ շուտով այնտեղ տեսնելու ենք նաև հարևան տների հարբեցողների»,- սոցցանցում գրել է օգտատերը:
Բավական հետաքրքիր քննարկում է ծավալվել նաև գրառման մեկանաբանությունների բաժնում, որտեղ օգտատերերից մեկն, օրինակ, գրել է, որ գերջուրը նախատեսված է հերթի մեջ սպասող նյարդային մարդկանց համար, մեկ ուրիշն էլ առաջարկել է փոստային բաժանմունքը սրճարանի վերածել:


«Ռուսաստանի փոստ» ընկերությունը սակայն ոչ միայն չի դատապարտել գարեջրի վաճառքը, այլև բացատրություն է տարածել, որտեղ ասվում է, որ գարեջրի վաճառքը շահութաբեր է ու հավելյալ եկամտի աղբյուր է: Բացի այդ՝ այն նպաստում է, որ ռուսաստանաբնակներն ավելի քիչ տոկոսնայնությամբ ալկոհոլ օգտագործեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ