Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Փորձանք՝ իրավապահների գլխին

Փորձանք՝  իրավապահների գլխին
16.04.2019 | 01:24

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն իրավապահ համակարգի գլխին իսկական փորձանք է դարձել։ Քննչականի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս հարցում արդարադատությունը փակուղում է հայտնվել, քանի որ ամեն կերպ փորձում են Քոչարյանին պահել կալանքի տակ, սակայն ծանրակշիռ հիմնավորումներ դժվարանում են գտնել։
Թե ինչպիսի արդարադատություն կկիրառվի, երբ քննվի Ռոբերտ Քոչարյանի գործի արդեն 76-հատորյակը, հանրությանը փոքրիշատե պարզ կլինի, եթե նիստերն անցկացվեն դռնբաց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ