Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարության մասին

ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարության մասին
27.04.2019 | 20:57

ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին՝ լրագրողներին ասաց Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները: Վարչապետը նշեց, որ կպարզի ամենը:

Դիտվել է՝ 3576

Մեկնաբանություններ