Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Քոչարյանի դատի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանություն բերման է ենթարկվել 3 անձ

Քոչարյանի դատի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանություն բերման է ենթարկվել 3 անձ
13.05.2019 | 23:33

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի:
Ինչպես տեղեկացանք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության բաժնում է եղել ընդհանուր հինգ քաղաքացի,նրանցից 3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել:


Կատարվում է հետաքննություն, այլ մանրամասներ չհաղորդեցին:
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ