Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Օսիպյանը իջևանյան քննությունը պատվով է հանձնել

Օսիպյանը իջևանյան քննությունը պատվով է հանձնել
27.07.2019 | 14:29

«Փաստը» գրում է. «Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ։ Վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոստիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատագույն սցենարներից։ Դրական է համարվել, որ ոստիկանապետը կարողացել է կանխել մթնոլորտի հետագա շիկացումը։ Փաստացի, իշխանությունները համարում են, որ ոստիկանապետը պատվով է հանձնել այս «քննությունը»։ Այդ իսկ պատճառով, ըստ կառավարության մեր աղբյուրների, Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարց տեսանելի ապագայում չի նշմարվում»:

Դիտվել է՝ 5092

Մեկնաբանություններ