Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայտնաբերվել է արջի հետքեր և որջ

Հայտնաբերվել է արջի հետքեր և որջ
30.09.2019 | 14:28

«Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Գորշ արջի որսը թույլատրված չէ և պատժելի է օրենքով»,- այս մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), մտահոգություն հայտնելով Արագած լեռան տարածքում հրազենով շրջող անձանց առկայության մասին պարբերաբար բարձրաձայնվող տեղեկատվության առնչությամբ։

Հիմնադրամի աշխատակիցները տարածքում օրերս իրականացրել են զննման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ միասին տարածք այցելած FPWC մասնագետները տեղանքում հայտնաբերել են կենդանու թարմ հետքեր, արջի որջ և հավաքագրել են այլ անհրաժեշտ տեղեկատվություն։ Նշված տարածքը հանդիսանում է արջի ապրելավայր։ Տեղանքում տեղադրվել են թաքնված տեսախցիկներ, որոնց միջոցով կուսումնասիրվի կենդանու վարքը և հավաքագրված տեղեկատվության հիման վրա կքննարկվեն հետագա անելիքները։

ՀՀ օրենքով Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի որսի և (կամ) ոչնչացման դեպքում կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը սահմանված է 1 000 000 դրամ։

Դիտվել է՝ 7666

Մեկնաբանություններ