Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Միջազգային կառույցները կարձագանքեն ՍԴ-ի շուրջ իշխանությունների ծավալված գործընթացներին

Միջազգային կառույցները կարձագանքեն ՍԴ-ի շուրջ իշխանությունների ծավալված գործընթացներին
29.10.2019 | 14:16

«Փաստը» գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանի ամենաքննարկվող թեման Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներն ու Հրայր Թովմասյանի հրաժարականի պարտադրանքն է, որը նախաձեռնել են իշխանությունները։ Հասկանալի է, որ ուժային կենտրոններն ու կառույցները չեն կարող անտարբեր մնալ այս ամենի առումով: Նրանք, կարծես, առայժմ զբաղված են տեղեկություններ «ամբարելով»:


Օրերս, սակայն, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլն արդեն իսկ հանդես եկավ հայտարարությամբ՝ իր մտահոգությունները հայտնելով Թովմասյանի անձի նկատմամբ տեղի ունեցած ոչ իրավաչափ գործողությունների մասով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում կոշտ հայտարարությամբ հանդես կգա և իր կարծիքը կներկայացնի նաև Վենետիկի հանձնաժողովը, որն արդեն մեկ անգամ թեմայի հետ կապված որոշակի մեսիջներ էր հղել ՀՀ իշխանություններին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Բրյուսելում նույնպես այս առիթով լուրջ անհանգստացած են և բավականին ուշադիր հետևում են զարգացումներին: Մեր աղբյուրը փոխանցել է նաև, որ չի բացառվում՝ պաշտոնական Բրյուսելը նույնպես հանդես գա հայտարարությամբ»։

Դիտվել է՝ 6664

Մեկնաբանություններ