Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վիրուսը մի թողեք քաղաքացու գիտակցությանը

Վիրուսը մի թողեք քաղաքացու գիտակցությանը
04.05.2020 | 22:20

Այսօր պարետը որոշեց թուլացնել սահմանափակումները, ու մարդիկ միանգամից դուրս եկան փողոց, սրճարանները լիքն էին։ Քաղաքի փողոցները ոչ միայն մարդաշատ էին, այլ մարդիկ խմբված էին քայլում, խմբով կանգնած զրուցում էին։ Իսկ իշխանությունը կարանտինային ռեժիմը մեղմացնելով հույս հայտնեց, թե իրավիճակը թողնում է քաղաքացիական գիտակցությանը։

Չգիտեմ, թե մենք դեռ քանի տարի պիտի այդ քաղաքացիական գիտակցությամբ ու էմոցիաներով իշխանություն ընտրենք ու մարդկանց դատենք, բայց հաստատ հիվանդությունը քաղաքացիական գիտակցությանը մի թողեք։ Համացանցն այսօր ողողված էր տարբեր օգտատերերի վիդեոներով, թե տեսեք՝ ինչքան մարդ կա դրսում՝ իր իսկ ներկայությունը կարծես հաշվի չառնելով։ Սակայն ժողովուրդը կարող է և օրինապաշտ չլինել, հենց դրա համար էլ «հորինվել» է իշխանությունը, որ վերահսկի ոչ օրինապաշտին։
Մեր առողջապահության նախարարն արդեն խոսում է 500 հազար վարակվածների թվի մասին՝ լիովին իրատեսական համարելով այդ թիվը։ Այսինքն, իշխանությունն այս իրավիճակում արդեն ձեռքերը «լվանում» է, սահմանափակումները վերացրել է ու թողել մարդկանց գիտակությանը, իսկ այդ գիտակցությունը, ըստ նախարարի, շուտով կարող է և 500 հազար մարդու վարակվածության փաստի առաջ կանգնեցնել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ