Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գլենդելը ճանաչել է Արցախի անկախությունը

Գլենդելը ճանաչել է Արցախի անկախությունը
28.10.2020 | 15:16

ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, խրախուսում է նրան շարունակել զարգանալ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում նախագահին և ԱՄՆ կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին խաղաղություն և կայունություն բերելու համար», - ասված է խորհրդի հայտարարությունում:

Դիտվել է՝ 3236

Մեկնաբանություններ