Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ձերբակալվել է Արթուր Վանեցյանը՝ իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով

Ձերբակալվել է Արթուր Վանեցյանը՝ իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով
14.11.2020 | 19:57

Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հայտնում է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն», - Ֆեյսբուքում գրել է փաստաբանը։ Արթուր Վանեցյանը, ըստ նրա, այսօր հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Պաշտպանը տեղի ունեցածը որակել է քաղաքական հետապնդում:

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ