Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կառավարության շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 42 ակտիվիստի

Կառավարության շենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 42 ակտիվիստի
10.12.2020 | 22:20

Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրների կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 42 հոգու՝ տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Նրանք բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն և ազատ են արձակվել։

Դիտվել է՝ 5255

Մեկնաբանություններ