«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի

Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի
29.04.2025 | 19:09

Հայկ Սանոյան անունով մեկը կա։

2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։

ՈՒ այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր տալիս նշված Սանոյանը, որպես վարչության պետ։ Այլ կերպ ասած՝ հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին։

ՈՒ դրա համար «պարգևատրվում է» նույն նախարարության ինչ-որ կրթական կառույցի ղեկավարի պաշտոնով։ Թե նշված անձը ինչ կապ ունի կրթության հետ՝ չգիտեմ։

ՈՒ ինչ է տեղի ունենում այսօ՞ր։ Այսօր նոր նախարար Սրբուհի Գալյանը սրան բռնում-գործից ազատում է։ Սա էլ՝ մե շուխուր, մե լաց ու կոծ։ Թե բա՝ ապօրինի են ինձ ազատել գործից։ Թե բա՝ պայքարելու եմ մինչև վերջ (սքրինը՝ Հ.Գ.3-ում):

Ես իրականում չգիտեմ՝ սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինական է, թե ոչ, բայց որ 100% արդար է՝ դա գիտեմ հաստատ։

ՈՒ մի բան էլ հավելեմ։ Մե՜ե՜ծ հույս ունեմ, որ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց էս տղայի «պայքարը» չի ներկայացնի դրական լույսի ներքո։ Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ. 1.

Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն է ընկնում փոս փորողը։ Հուսով եմ՝ շատերը դաս կքաղեն։ Ա՛յ իրական կրթությունը սա՛ է։

Հ.Գ.2.

Արտուշ Գաբրիելյանի թեման էլ որ գումարենք՝ ապրիլի 29-ը կարող ենք հռչակալ «փոս փորողների հանդեպ տիեզերական արդարության օր»։

Հ.Գ.3.

https://www.facebook.com/photo.php?fbid=10236844247910164&set=p.10236844247910164&type=3

Դիտվել է՝ 5966

Մեկնաբանություններ