«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Պետք է վճռականորեն մերժել քաղաքական խոսքը լռեցնելու բոլոր փորձերը՝ լինի դա փամփուշտով, թե ձեռնաշղթայով

Պետք է վճռականորեն մերժել քաղաքական խոսքը լռեցնելու բոլոր փորձերը՝ լինի դա փամփուշտով, թե ձեռնաշղթայով
13.09.2025 | 18:25

Ոչ ոք չպետք է զրկվի կյանքից, ազատությունից կամ ենթարկվի հալածանքների միայն այն պատճառով, որ արտահայտում է իր կարծիքը կամ տարածում քաղաքական գաղափարներ։ Այս համոզմունքը կրող մարդիկ չեն կարող անտարբեր մնալ երիտասարդ քաղաքական գործիչ, պահպանողական հայացքների ու քրիստոնեական արժեքների ջերմեռանդ քարոզիչ Չարլի Քըրքի դաժան սպանության առջև։

Պետք է վճռականորեն մերժել քաղաքական խոսքը լռեցնելու բոլոր փորձերը՝ լինի դա փամփուշտով, թե ձեռնաշղթայով, իսկ Չարլի Քըրքի հիշատակը արժանի է ոչ միայն սոցցանցային գրառումների, այլև իրական ծաղիկների ու կենդանի խոսքի։

ՈՒստի մենք մի քանի ընկերներով վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, կհավաքվենք Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ (Ծովակալ Իսակովի պողոտա)՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու համար։ Եթե ժամանակ ու ցանկություն ունեք՝ կարող եք միանալ։ Կամ էլ կարող եք մոտենալ ավելի ուշ։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4326

Մեկնաբանություններ

քյան հիշեցումներ
Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
27.12.2025