ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.11.2025 | 22:00
Լույսը բացվեց Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Եվ այս օրհնյալ կիրակի օրվան ընդառաջ հոգիս ձգվում է դեպի Քո անսահման փառքը։
Օրհնիր Քո Սուրբ Եկեղեցին՝
պահելով այն միասնության մեջ և խաղաղությամբ լցրո՛ւ ամբողջ հավատացյալ ժողովրդին։
Տե՛ր,
հիշեցրո՛ւ մեզ, որ սիրով կարելի է հաղթել ամեն դժվարություն, համբերությամբ՝ ամեն փորձություն և ողորմությամբ՝ ամեն ատելություն:
Աստվածային սիրով լցրո՛ւ ամբողջ աշխարհը, թող այս Կիրակին լինի հոգևոր լույսի ու սրբության օր, որպեսզի մենք ապրենք Քո անտեսանելի ներկայությամբ և զգանք Քո անվերջ գթառատությունը:
Փա՛ռք Քեզ, Տե՛ր, Սիրո Արարիչ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ