Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ինչպե՞ս է արտահայտվում Հարկադիրի «բարեխղճությունը»

Ինչպե՞ս է արտահայտվում Հարկադիրի «բարեխղճությունը»
08.02.2026 | 11:46

Ուրեմն, երեկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող մի շարք աշխատակիցներին Հարկադիրի ղեկավար պարոն Սիրոն պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց: Իբր «պատշաճ և բարեխիղճ» աշխատանքի համար:

Որո՞նք են Հարկադիրի «պատշաճության և բարեխղճության» չափորոշիչները:

Նայում եմ պարգևատրված «պատշաճների և բարեխիղճների» նկարները: Շատերին ճանաչում եմ: Նրանցից մեկը բանկի «պատվերով» ընտանիք է դժբախտացրել, մյուսը փորձել է հանգստի մեկնող երեխային արտերկրում բոմժ դարձնել, մյուսի խայտառակ գործունեության մասին Ղուկասյան Վարդանն է (Դոգ) խոսել:

Նրանցից մեկը չգիտի Datalex կայքից օգտվել, մյուսը «քաղաքապետարանի հետ բլիժնի բոյ է մտնում» և պարտվում, մյուսն էլ իր վերաբերյալ փաստեր չհրապարակելու խնդրանքով ծանոթ-բարեկամներ է փնտրում:

Նրանցից մեկը մի քանի իրարամերժ որոշումներ է կայացնում, մյուսը հայտարարում է, որ Հարկադիրում «ոչ մի պրոբլեմ չունի»:

Մեկն իր ֆեյսբուքյան էջով Աշտարակում գտնվող «Դիսկերի աշխարհ» կրպակն է գովազդում, մյուսը` Choqs & more ապրանքանիշը:

Մեկը հաշվել չգիտի, մյուսը խաբեբա է, այն մյուսն էլ տիրադավ:

Շարքը կարելի է շարունակել, սակայն ...

Գիտի՞ այս այս ամենի մասին պարոն Սիրոն: Վստահ եմ` գիտի: Նախ` որովհետև նա իմ էջին է հետևում: Դրանից բացի` մեծահասակ և էն մյուս` երիտասարդ, տեղակալներից հարցրած կլինի: Եվ, եթե այդպես է, ապա ինչու՞ է պարգևատրում: Միգուցե պարոն Սիրոն սիրու՞մ է Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների ողջ անձնակազմը և վերջինիս հետ կիսում ողջ պատասխանատվությու՞նը: Չգիտեմ: Երևի պարոն Սիրոյի տեղակալներից հարցնեմ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3784

Մեկնաբանություններ