Հիշեք՝ ամեն ինչ ինչպես սկսվեց։ Նախ Կրթության նախարարությունը վերանվանեցին «ԱԳԼՃԿ», դպրոցական ծրագրերից հանեցին «Եկեղեցու պատմություն» առարկան։ Հետո փոփոխեցին պատմության դասագրքերը՝ ներմուծելով սուտ և լկտի տեղեկություններ ու պատմություններ։ Այբբենարանից հանեցին Մեսրոպ Մաշտոցի նկարը և նրա մասին կարևոր մանրամասները։ Դասագրքերում առկա սխալների մասին էլ լռեմ․ դրանք պարզապես վրիպումներ չեն, այլ դիտավորյալ խեղաթյուրումներ՝ երեխաների մտածողությունը բթացնելու համար։
Իսկ ժողովուրդը ի՞նչ արեց։ Այո՛, լռեց։ Ինչպես լռում է հիմա, երբ արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 1-ից 231 դպրոց է փակվելու։
Սահմանամերձ այն գոտիներն են դատարկում, որը պետք է վերաբնակեցվի ադրբեջանցիներով։
Ի՞նչ ասեմ։ Նստեք հանգիստ, սպասեք, մինչև թշնամին կոնկրետ ձեր դուռը կթակի։ Թերևս արդեն գիտեք, որ հասել են Գյումրի և անում են այն, ինչ ուզում են։ Նույնիսկ մեր ոստիկաններին են կարգադրություններ տալիս, իսկ նրանք գլուխները կախ հեռանում են։
Մհեր ԽԱՉԱՏՐՅԱՆ