Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Սահմանագիծ՝ հիշողություն ունեցող ազգի և հիշողությունից զրկված զանգվածի միջև

Սահմանագիծ՝ հիշողություն ունեցող ազգի և հիշողությունից զրկված զանգվածի միջև
23.02.2026 | 12:40

2026 թվականի հունիսի 7-ը պարզապես ընտրության օր չէ․ դա լինելու է սահմանագիծ՝ հիշողություն ունեցող ազգի և հիշողությունից զրկված զանգվածի միջև։ Սա ընտրություն է ոչ թե կուսակցությունների, այլ ինքնության։ Ո՞վ ենք մենք՝ հազարամյակների պատմություն կրող ժողովուրդ, թե՞ երեկվա ցավը մոռացող և վաղվա վտանգը չտեսնող ամբոխ։

Այս տարիներին հասարակության վրա համակարգված կերպով իրականացվել է սոցիալական ինժեներիա․ մարդկանց քաղաքականությունից հեռացնելու, պատմական հիշողությունը թուլացնելու, արժեհամակարգը խաթարելու, իսկ փոխարենը՝ կեղծ հումորով, մակերեսային «սրտիկներով» ու դատարկ խոստումներով զբաղեցնելու միջոցով։ Երբ ժողովուրդը դադարում է մտածել, սկսում է արձագանքել միայն հույզերով, նա դառնում է հեշտ կառավարելի։

Հաշվարկը պարզ է․ հիշողություն չունեցող հասարակությունը չի պահանջում պատասխանատվություն, չի հիշում պարտությունները, չի համադրում խոսքն ու գործը, չի տարբերում իրական վտանգը ցուցադրական ներկայացումից։ Այդպիսի հասարակությանը կարելի է համոզել, որ կորուստը հաղթանակ է, նահանջը՝ խաղաղություն, իսկ ազգային արժանապատվության հրաժարումը՝ «պրագմատիզմ»։

Բայց կա նաև մյուս Հայաստանը՝ հիշողություն ունեցող մարդկանց Հայաստանը։ Նրանք, ովքեր հիշում են ոչ միայն անցյալի փառքը, այլև վերջին տարիների ցավը, կորուստները, խաբված խոստումները։ Նրանք հասկանում են, որ պետությունը չի կառուցվում ծաղրածուական շոուներով, այլ պատասխանատվությամբ, ինքնագիտակցությամբ և արժանապատվությամբ։

Հունիսի 7-ին քվեաթերթիկը լինելու է ոչ թե պարզապես թուղթ, այլ ընտրություն՝ մոռացության և հիշողության, անհոգության և պատասխանատվության,

ինքնության և ինքնաոչնչացման միջև։

Ոչ ոք չի կարող մեզ փոխարեն ընտրել։ Ոչ արտաքին ուժերը, ոչ քարոզչական մեքենան, ոչ էլ սոցիալական ցանցերի աղմուկը։ Եթե հաղթի հիշողություն չունեցողը, ապա դա կլինի ոչ թե նրանց ուժի, այլ մեր անտարբերության հետևանքը։ Եթե հաղթի հիշողությունը, ապա դա կլինի մեր՝ որպես ազգ գոյատևելու կամքի ապացույցը։

Ընտրությունը իսկապես մերն է։ Եվ այդ ընտրությունը որոշելու է ոչ միայն հաջորդ իշխանությանը, այլև այն, թե ինչպիսին կլինի Հայաստանը՝ հիշողություն ունեցող ժողովրդի հայրենիք, թե՞ հիշողությունից զրկված տարածք։ Եվ այստեղ տեղին է հիշել հայ Ազգի զավակ, Մեծն Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից մի հատված.

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել...»:

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ