Անչափ ուրախ եմ, որ խաղաղության հասնելու հույս կա, բայց.
Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ Թրամփը սիրում է «բլեֆային քաղաքականություն», և երբեք միանշանակորեն չի կարելի վերաբերվել Թրամփի հայտարարություններին:
Մյուս կողմից` Իրանը խաղաղության հասնելու և իր վրա չհարձակման երաշխիք ունենալու համար պետք է հասնի մերձավորաևելյան հիմնական հակամարտության փաթեթային լուծման`
1. Պաղեստինի և Գազայի հարցի լուծում,
2. Լիբանանի և Հեզբոլլահի խնդրի լուծում,
3. Իրանի խաղաղ միջուկային ծրագրի երաշխավորում և իհարկե`
4. առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում:
Այս խնդիրներից թեկուզ մեկի լուծման հետաձգումը միշտ նոր հակամարտության պատճառ կարող է դառնալ, հաշվի առնելով, որ Իսրայելը դեռևս շարունակելու է մնալ կոնֆլիկտածին պետություն:
Արա Պողոսյան