Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Հասարակական կյանքն ու մենթալիտետային իներցիայի ուժը

Հասարակական կյանքն ու մենթալիտետային իներցիայի ուժը
17.05.2026 | 14:07

Արդեն մեկ շաբաթ է, լինելով Երևանում ու բախվելով մեր նոր կյանքի տարբեր տեսակի դրսևորուումների հետ, ակամա սկսում եմ մտածել մեր հոգեբանության մեջ ամուր նստած կեղծ աղայական բավականին լուրջ կտորի և դրա հետ կապված մերժելի արտահայտությունների մասին։

Եթե մենք փորձում ենք հասկանալ, թե որտեղի՞ց է գալիս, օրինակ, «աղա տղա» հասկացությունը, ապա ակնհայտ է, որ դա գալիս է երկար տարիներ աղաների ու բեկերի իշխանության ժամանակներից, երբ անիրագործելի, բայց և շատ ձգտելի երազ էր նման ձևով ուժեղ ու ազդեցիկ լինելը։

Մեր տևական խեղճ կյանքը բերել է նրան, որ աղա լինելու և ուրիշների վրա բիրտ ձևով իշխելու կամ էլ, ավելի հասարակ դեպքերում, դիմացինին առանց որևէ պատճառի վիրավորելու երևույթը թափանցել է մինչև մեր կյանքի հատակը։

Դա էլ բերել է նրան, որ տարբեր տեղերում ու հաստատություններում նույնիսկ ուրիշներին սպասարկող մարդիկ վերևից են նայում բոլորին, դրանով ուզենալով ցույց տալ, որ իրենք ավելի բարձր են, մի հանգամանք, որը հասարակական կյանքը շրջում է գլխիվայր։

Դրա վրա էլ ավելանում է խորհրդային ժամանակներից եկող ամբիցիոզ պահվածքի երկրորդ շերտը, երբ, ասենք, խանութի վաճառողը լոկալ միջավայրում կամ որևէ բնակավայրում կարևոր անձանցից մեկն էր և ուներ լոկալ դոմինանտ դիրք հասարակության մեջ։

Քանի որ հասարակական կյանքում մեծ է նաև մենթալիտետային իներցիայի ուժը, ապա մեր էության մի զգալի մասը իներցիայով մնում է որպես «աղա տղա», իսկ մյուս մասն էլ՝ լպիրշ վաճառող կամ էլ հիվանդի վրա իրավունք բանեցնող անտակտ բուժքույր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3558

Մեկնաբանություններ