Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ես անգամ գրիչ բռնելն եմ մոռացել, ուր մնաց՝ փայտիկներով սուշի բռնեմ

Ես անգամ գրիչ բռնելն եմ մոռացել, ուր մնաց՝ փայտիկներով սուշի բռնեմ
28.06.2026 | 14:05

Առաջ օրը մեջ սուշի էի պատվիրում։ Հետո հոգնեցի, դադարեցի։ Բայց, մեկ ա, գոնե ամիսը մի երկու-երեք անգամ պետք ա պատվիրել, թե չէ էդ փայտիկները վերջանում են։

Չէ՛, ես փայտիկներով չեմ ուտում, հո չե՞մ գժվել. ես անգամ գրիչ բռնելն եմ մոռացել, ուր մնաց՝ փայտիկներով սուշի բռնեմ։ Իմ համար դա նույնն ա, ինչ գետում ձեռքով ձուկ բռնեմ։ Հարևանիս են պետք. դրանց վրա միս, սունկ, կարտոֆիլ ա շարում ու ջեռոցում խորովում։ Ասում ա, որ համով ա ստացվում։

Նենց որ՝ հանուն հարևանիս, երեկ սուշի պատվիրեցի։ Հետը ութ զույգ փայտիկ են բերել։ Հարևանս յոթերորդ երկնքում ա, բայց ես դեռ էդքան սուշին պիտի ուտեմ։ Հեշտ բան չի։

Չնայած՝ եթե անկեղծ ասեմ, սուշին նիհարացնում ա։ Երբ գիշերը վեր ես կանում մի բան ուտելու, սառնարանը բացում ես, տեսնում ես փոքր-փոքր շարած են իրար կողցի։ Մի երկու հատ գցում ես բերանդ ու գնում հանգիստ քնում ես։ Երբ սուշի չկա, սառնարանում մեծ բաներ են լինում՝ բորշ, փլավ, կարագ, պանիր... ու չափը կորցնում ես։

Հա՛, ճապոնացիք շատ չափավոր ու օգտակար ժողովուրդ են։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9816

Մեկնաբանություններ