Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Դիրիժոր՝ առանց փայտիկի և առանց պարտիտուրի

Դիրիժոր՝ առանց փայտիկի և առանց պարտիտուրի
11.09.2026 | 14:35

(միայն «խոսող ձեռքերով»)

Օհան Դուրյանն այսօր կդառնար 104 տարեկան։
Դեռ Երուսաղեմում կոմպոզիցիա և խմբավարություն սովորած երաժիշտը Եվրոպայում զարմացնում էր իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր և զգայուն երաժշտականությամբ։
Դուրյանի ֆենոմենը երկու բանի մեջ էր։
Առաջինը՝ մաքուր երաժշտականությունը։
Երկրորդը՝ նրա անկրկնելի դիրիժորական լեզուն։
Դուրյանը դիրիժորություն էր անում առանց պարտիտուրի և առանց փայտիկի։ Միայն ձեռքերով։
Երբ դիրիժորը պարտիտուր չունի, նվագախումբը նայում է միայն նրան։
Նրա աչքերին,
ձեռքերին,
ամենափոքր շարժմանը։
Նրա հայացքը,
ձեռքի շարժումը,
մատների ամենափոքր փոփոխությունը կարող էին ասել այն, ինչ բառերով հնարավոր չէր ասել։
Հենց այդ պատճառով էլ նրան անվանում էին «խոսող ձեռքեր»։
1962 թվականից 1969 թվականը, որպես հյուր դիրիժոր, Դուրյանը Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ տվեց 19 համերգ։
Այդ տարիներին մամուլը նրան համեմատում էր Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի և Տոսկանինիի հետ։
Նա ստեղծում էր մի կապ, որի մեջ հարյուրավոր երաժիշտներ նայում էին նրա աչքերին,
հետևում նրա ձեռքերի ամեն մի շարժմանը
և շնչում մեկ երաժշտական շնչով։
Նրա ձեռքերը ոչ թե ղեկավարում էին երաժշտությունը, այլ խոսում էին նրա լեզվով։
Իսկ դուք հիշու՞մ եք Օհան Դուրյանի «խոսող ձեռքերը»։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ