ՖԻԴԵ-ն աշխարհի երկրների պետական-քաղաքական խաղատախտակի վրա նոր ֆիգուր է մտցրել` խմբիշխան, որը ցանկացած պահի կարող է կանգնեցնել ժամացույցն ու «մատ» հայտարարել դուրը չեկած արքային։
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ, արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր տեսաբան ու ճարտարապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորք» (Strategic deept կամ թուրքերեն` Stratejik derinlik) աշխատության մեջ, որպես Թուրքիայի «մերձավոր արտասահման» և «ռազմավարական շահերի գոտի», առանձնացնում է 4 տարածաշրջան...