Մի՞թե մենք նման չենք բոլորին, մարդկությանն անհայտ տեսակ ենք, և մի՞թե սա է մեզանից շատերի սկզբունքն ու կենսակերպը, և մի՞թե այս կերպ ինքներս մեզանից վրեժ ենք լուծում մեր անճարության, խեղճության ու անկարողության համար...
Լեհ քաղաքական գործիչ, փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը բաց նամակ է հրապարակել՝ ի պաշտպանություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Խրուշչովյան ցիլինդրով հայտնի անձը, ով այսօր առավոտյան հպարտ ու «գործունյա» դեմքի իմիտացիայով ֆռֆռում էր հրապարակում, վերջին մեկ ամսվա ընթացքում զբաղված է բացահայտ քաղաքական ռեկետով և փաստացի մարդկանց սեփականությունը խլելու գործով...
«Ռուսաստանն ուզում է, որ մենք այսօր որոշենք մեր այլընտրանքը, բայց հիմա մենք այլընտրանքի ձևավորման փուլում ենք։ Մենք հիմա չենք կարող այլընտրանք նշել, քանի որ դրա առարկան դեռևս գոյություն չունի...
Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր այլ նյուանսներ են փնտրում Պուտինի առաջարկում՝ անցկացնել հանրաքվե, որի դեպքում ժողովուրդը պիտի ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...