Նյու Յորքում Հայաստանին աջակցող ցուցարարները շաբաթ երեկոյան կանգնեցրել են Բրուքլինի կամրջի երթևեկությունը: Հայկական ծագմամբ ամերիկացիները փողոց էին դուրս եկել մեքենաների երկար շարասյուններով, մարդիկ դրոշներ են ծածանել:
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում բանակցությունների արդյունքների նկատմամբ, հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Պատերազմի սկզբից` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 20 քաղաքացիական անձ՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ, ասված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ միջանկյալ զեկույցում:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 715-ով՝ հասնելով 56451-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով:
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանը:
Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետեւանքով վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկին միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ պատմել է, որ Իրանի վրա փետրվարի 28-ի հարձակումից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզապես ծանուցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ծրագրվող գործողության մասին՝ առանց նրա թույլտվությունը հարցնելու: Նաթանյահուն պնդել է, որ Իսրայելն Իրանում գործողության ընթացքում գործել է անկախ...