«Լիդիան» ընկերության՝ «Ամուլսարի» ծրագրի իրագործումն այս օրերին ընդհատումներով փողոց է հանում մի շարք ջերմուկցիների: Վերջիններս չեն ցանկանում, որ իրենց տարածաշրջանում հանք շահագործվի, վտանգվեն էկո և ջրային համակարգերն ու, առհասարակ, բնությունը վնասներ կրի:
ԱՊՀ բոլոր երկրներում նշված արժեթղթերի հետգնումը կամ ավարտվել է, կամ դեռ ընթացքի մեջ է, ՀՀ-ում այս հարցը բաց է, չկա որևէ որոշում, մոռացության են տրվել բազմաթիվ մարդկանց կատարած ապահովագրական գումարները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի «ոչ»-ը չհաստատեցին ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ԱԺ-ն։ Նախարարի հրաժարականը չվավերացրեց վարչապետը, իսկ ԱԺ-ն` վավերացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրինագիծը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը կարելի է համարել, ինչը բնական է, և ինչի մասին փաստում են նաև գործընթացները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները` տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը հաստատեց լուրը՝ ազատվել է արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Կառավարության նիստի սկզբին
նա նշեց, որ Թանդիլյանի հետ շարունակելու են համատեղ աշխատանքը։
Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից: Ազգային ժողովն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով համակարգին անդամագրվելը դառնում է պարտադիր:
Ոստիկանությունը հաղորդում է «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու արդյունքում զենք և թմրամիջոցներ առգրավելու մասին:
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...