25.05.2018|
05:19
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի ամենացնցող տպավորությունը, թերևս, կարելի է համարել այն խանդավառ ընդունելությունը, որ ցույց տվեց տեղի հայությունը հայրենի նորընտիր ղեկավարին: Սա հիրավի աննախադեպ երևույթ էր, առավել ևս եթե նկատի ունենանք, որ տեղ ունեն Հայաստանում տարածված այն մտայնությունները, թե ռուսահայերը Սփյուռքի պասիվ հատվածներից են: