ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը։
Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել սպանության վերաբերյալ քրեական գործով պատշաճ քննություն չկատարելու պատճառները, հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը, նրանց արարքներին տալ իրավական գնահատական:
Լոնդոնի դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության օրդերը: Ասանժին նախկինի պես ձերբակալություն է սպառնում, եթե որոշի լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքը:
Հունվարի 28-ին Հայոց բանակի տոնն ենք նշում: Շատերի համար սա ընդամենն ամսաթիվ է, առանց որևէ էական նշանակության: Նրանք նույնիսկ բանակի անունը լսել չեն ուզում, էլ ուր մնաց սրտի թրթիռով վերաբերվեն դրան, իրենց զավակներին մեծացնեն այդ բանակի շարքերը լրացնելու պատասխանատվության զգացումով:
Կառավարման համակարգը դեռ չի փոխվել, իսկ պետական ինստիտուտներն ու տարբեր կառույցներ արդեն միավորում ու անջատում, փոփոխում ու վերաձևում են: Այսպես. լուրեր են շրջանառվում, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն որպես առանձին կառույց դադարեցնելու է իր գոյությունը և կցվելու է արդարադատության նախարարությանը:
Գազայի հատվածում դեկտեմբերին լույս աշխարհ եկած եռյակին ծնողներն անվանել են Երուսաղեմ, Մայրաքաղաք, Պաղեստին՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:
Հայաստանում 2017-ի վերջին պաշտոնապես գրանցված է 70 236 գործազուրկ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազուրկների թվում ամենաշատը՝ 18 073 մարդ, 35-44 տարեկան անձինք են։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:
Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքները 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կստանան ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանից` տեղեկացնում են «Հայաստան» հիմնադրամից: Փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա համերգ-միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը:
Քաղաքը մաքուր պահելու բազմաթիվ միջոցառումները, դժվար է ասել, արդյունք տալի՞ս են, թե՞ ոչ: Գաղտնիք չէ, որ հատկապես քաղաքի ոչ տեսանելի, բանուկ հատվածներն անբարեխիղճ բնակիչները հետևողականորեն վերածում են աղբանոցի:
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...