12.12.2017|
09:53
Սոցիալական ծառայության ներքին օղակներում որոշ աշխատողներ նախարարից ավելի նախարար են ուզում երևալ, կամ, ինչպես ասում են, Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Թոշակի տրամադրման կամ նպաստի փաստաթղթերի թարմացման, ձևակերպման ընթացքում մարդկանցից պահանջում են նույնականացման կամ, ժողովրդի լեզվով ասած, սոցիալական քարտ, ինչը ոչ միայն անհիմն է, այլև անօրինական: