02.02.2017|
19:21
ԱՄՆ վարչակազմը թույլատրել է «Գրին քարտ» ունեցողների մուտքը երկիր։ Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը ճշգրտում է արել ներգաղթի սահմանափակումների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի մեջ, որով 90 օրով դադարեցվել է ներգաղթը մահմեդական 7 պետություններից՝ Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից, 120 օրով մուտքի արգելանք սահմանվել փախստականների համար ցանկացած երկրից: Սահմանափակումը տարածվում էր նաև նրանց վրա, ովքեր նշված երկրների քաղաքացիներ էին, սակայն ունեին ԱՄՆ մուտքի արտոնագիր և «Գրին քարտ»։