Մի քանի օրից՝ փետրվարի 3-ին, լրանում է 2009 թ. նույն օրն իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից զոհված, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԻ սպանության 8-րդ տարին:
Կան թվեր, ցուցանիշներ, որոնք տնտեսական կյանքը, սոցիալական վիճակը բացահայտում են ավելի համապարփակ, քան տասնյակ ելույթներ, բարդ տերմիններ, գեղեցիկ խոստումներ:
ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N332-Ն որոշմամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում՝ 2010 և 2012 թվականներին Գյումրի և Սպիտակ քաղաքներում բնակարան ստացած անձանց հետ նրանց հատկացված բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ էր սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Թերթի 27.01.2017թ. հերթական համարում հրապարակված «Ինչ է եղել եկեղեցապատկան տարածքի հետ» վերտառությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված բաց նամակում արծարծվող հարցի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ տարածքը շարունակում է մնալ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի սեփականություն հանդիսացող տարածք, որտեղ նախատեսվող եկեղեցու շինարարությունը պետք է իրականացվի Մայր Աթոռի կողմից:
ՊՈԱԿ-ի հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթևանների ընդունումը և դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, որը հանգեցրել է սննդամթերքի ծախսի ՀՀ պետական բյուջեից 8.471.200 դրամ ավելի ֆինանսավորման:
Ժամանակին, երբ հայաստանյան շուկա մուտք գործեց «Յանդեքս» տաքսին, շատերը մտածում էին, որ այն մրցակցություն է մտցնում տաքսի ծառայության ոլորտում, ինչը կհանգեցնի սակագների նվազման։
Եթե տնտեսական հատվածի բարեփոխումների ազդեցությունը որոշակի ժամանակ է պահանջում, ապա առողջապահության ոլորտում իրականացված քայլերն անմիջապես զգալի են բնակչության և բժշկական կենտրոնների համար։ Գաղտնիք չէ, որ առողջապահության գլխավոր խնդիրը ֆինանսավորումն է։
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...