15.11.2016|
00:25
Անցած շաբաթ օրը որոշեցի վայելել Երևանի հուրհրան աշունը՝ ոտքով հասնելով Ծիծեռնակաբերդ՝ Ազնավուրի հրապարակից: Նշեմ ուղևորությանս ճանապարհային քարտեզը՝ Ազնավուրի հրապարակ, Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Օրբելի եղբայրների փողոց, Կիևյան փողոց, «Հրազդան» կամուրջ և, վերջապես, Ծիծեռնակաբերդի հուշաբլուր: