«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • Առաջին տպարանի շենքի պայթեցման պատճառով կասեցվել է «ՆորՏեխ Շին» ընկերության լիցենզիան

    Առաջին տպարանի շենքի պայթեցման պատճառով կասեցվել է «ՆորՏեխ Շին» ընկերության լիցենզիան

    11.11.2016| 13:17
    Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին 1-ին տպարան) «ՆորՏեխ Շին» ՍՊԸ կազմակերպության կողմից պայթեցման միջոցով քանդման աշխատանքների վերաբերյալ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի նիստում ներկայացվել է որոշում, համաձայն որի 2 ամսով կասեցվում է «ՆորՏեխ Շին» ՍՊԸ-ի լիցենզավորման ենթակա՝ տվյալ դեպքում պայթեցման աշխատանքների գործունեության իրականացումը՝ տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
  • Գյումրիում նշվել է Երիտասարդության համաշխարհային օրը

    Գյումրիում նշվել է Երիտասարդության համաշխարհային օրը

    11.11.2016| 12:40
    Նոյեմբերի 10-ին՝ Երիտասարդության համաշխարհային օրը, Գյումրիի «Սև ամրոց» համալիրում կայացած համերգով մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միջոցառումների շարքը՝ նվիրված երիտասարդական տոներին։ Շիրակի մարզի ավելի քան 2000 երիտասարդների հաճելի երեկո պարգևեց «Ռեինկարնացիա» խումբը։
  • Մայրաքաղաք. պայթեցման քրոնիկոն

    Մայրաքաղաք. պայթեցման քրոնիկոն

    11.11.2016| 11:40
    2016 թվականի նոյեմբերի 1-ին (երբ ցուրտ էր քաղաքում և առաջին ծխնելույզները մեղմիկ ավետում էին ձմռան վաղ գալուստը), մթնշաղից քիչ առաջ, ձեռնոց նետվեց քաղաքամայր Երևանին: (Ձեռնոցը, հիշեք, կրտած խոզի կաշվից էր կարված):
  • Մեր օրերից մեկը

    Մեր օրերից մեկը

    11.11.2016| 11:26
    Ինձ համար նստած ֆեյսբուք եմ թերթում, հիանում եմ Սամվել Սևադայի լուսանկարներով, «Լուսավոր Հայաստանի» չորս գաղտնիների գաղտնազերծման կամքով, նախանձում եմ Արմեն Շեկոյանին` առաջին մրցանակ ստանալու համար, ու մեկ էլ` դուռս թակում են: Այնքան անսպասելի, որ թվաց, թե հաշվիչ ստուգողն է:
  • Վերջ տանք «Այս երկիրը երբեք երկիր չի դառնա» կարծրատիպին

    Վերջ տանք «Այս երկիրը երբեք երկիր չի դառնա» կարծրատիպին

    11.11.2016| 00:52
    ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվեց և ընդունվեց նորացված Ընտրական օրենսգիրքը: Հավատացեք, այն կարևոր քաղաքական գործընթաց է և, փառք Աստծո, ձեռք բերվեց լուրջ համաձայնությամբ:
  • Հունվարի 1-ից աշխատող քաղաքացիները 1000 դրամ կհատկացնեն ՊՆ-ին

    Հունվարի 1-ից աշխատող քաղաքացիները 1000 դրամ կհատկացնեն ՊՆ-ին

    10.11.2016| 19:23
    Կառավարությունն այսօր հավանություն է տվել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին: Պնախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքները միանվագ 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ կստանան:
  • «Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում սահմանամերձ գյուղերում կտեղադրվեն լուսադիոդային լամպեր

    «Լուսավոր սահման» նախագծի շրջանակներում սահմանամերձ գյուղերում կտեղադրվեն լուսադիոդային լամպեր

    10.11.2016| 11:30
    Մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով մեկնարկում է Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լուսարձակների տեղադրման «Լուսավոր սահման» բարեգործական նախագիծը, որի նպատակն է հաղորդակցության արշավի և դրամահավաքի միջոցով սահմանամերձ բնակիչների համար ձեռք բերել լուսադիոդային լամպեր և տեղադրել նրանց տներում:
  • «Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրաբերել Գյումրիի անօթևան ընտանիքներին

    «Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրաբերել Գյումրիի անօթևան ընտանիքներին

    10.11.2016| 11:29
    «Հայաստան» համահայկական հիմնադրամը զուգահեռ իր ենթակառուցվածքային ծրագրերին իրականացնում է նաև սոցիալական աջակցության ծրագրեր: Այդպիսին է «Բնակարաններ՝ Գյումրիի անօթևան ընտանիքներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 26 ընտանիք քաղաքի Մուշ և Անի թաղամասերում այսօր ունի բարենորոգ, կահավորված, ջեռուցվող, կենցաղային տեխնիկայով հագեցած բնակարան:
  • Հունգարիայի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխությունների առաջարկը

    Հունգարիայի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխությունների առաջարկը

    08.11.2016| 23:30
    Հունգարիայի խորհրդարանը մերժեց փախստականների տեղակայման արգելքի հարցով Սահմանադրությունում փոփոխությունների առաջարկը, որով իշխանությունները ցանկանում էին արձագանքել փախստականների ընդունման հարցով ԵՄ-ի սահմանած պարտադիր քվոտաներին, ըստ որոնց՝ Հունգարիան պետք է ընդունի 1294 բռնի տեղահանվածի:
  • Ապտակ իշխանություններին

    Ապտակ իշխանություններին

    08.11.2016| 17:03
    Այսօր Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտարարել է, որ 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ` բնակչության մշտական թվաքանակը երկրում արձանագրվել է 2 միլիոն 293 900, ինչը անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել է 101000 մարդով, իսկ հունվարի 1-ի համեմատությամբ նվազել է 4700-ով: