24.06.2016|
00:41
Մեկ շաբաթ առաջ «Իրատեսը» Երևանի մանկապարտեզներից մեկի մասին նյութ էր տպագրել, որում մասնավորապես նշված էր, որ Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, ով, հերիք չէ, սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու (երբեմն-երբեմն փոքրիկների տրուսիկների մեջ նայելու), նաև, ասում են, աղանդավոր է: