Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է հունական Լեսբոս կղզի՝ հանդիպելու միգրանտներին: «Ուզում եմ ձեզ ասել, որ դուք մենակ չեք», - փախստականներին այս խոսքերով է ողջունել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը, դիմելով աշխարհին՝ նա կոչ է արել ցուցաբերել «հասարակ մարդասիրություն»:
Ոստիկանությունը հաստատում է, որ երեկ ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։
Երբ հետևում ես բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ամբողջական չեն, տպավորություն ես ստանում, թե ապահով, անհոգ և ամենակարևորը` հարուստ երկրում ես ապրում:
Մինչ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոտնահարելով սեփական ժողովրդի ինքնասիրությունը, ճանապարհվում է Մոսկվա, գառնեցիները նրա հրաժարականն են պահանջում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) նախաձեռնությամբ ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կասկադ համալիրում կայացած «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ-դրամահավաքի արդյունքում, զոհված զինվորների և ազատամարտիկների ընտանիքներին տրամադրելու նպատակով հավաքվել է 5.210.000 (հինգ միլլիոն երկու հարյուր տասը հազար) ՀՀ դրամ:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ապրիլի առաջին օրերի զինված բախումներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել ապահովել կոնֆլիկտի հետևանքով տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, տեղեկացնում է unhcr.org-ը:
Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները, որոնք կանցկացվեն հուլիսի 4-9-ը, ունեն աշխարհաքաղաքական հստակ ուղերձներ...