-
04.02.2016|
15:02
ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ մեկ ամսում պետք է ընտրվի Մարդու իրավունքների պաշտպան, քննարկումները շարունակվում են, մինչև փետրվարի 9-ը թեկնածուները կներկայացվեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովին, այնուհետև միայն մեկ թեկնածու հանձնաժողովը կներկայացնի ԱԺ լիագումար նիստում:
-
04.02.2016|
14:16
Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը:
-
03.02.2016|
11:27
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ է հղել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի փակմանը և լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ քրեական հետապնդումներին։
-
02.02.2016|
21:37
Ամեն մի շվեյցարացու, անկախ աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից, կարող է ամսական վճարվել 2500 շվեյցարական ֆրանկ (մոտ 2250 եվրո): Այժմ շվեյցարացիները պետք է քվեարկեն այդ հարցի շուրջ, որն առաջ են քաշել մի շարք մտավորականներ և հասարակական գործիչներ, հայտնում է The Independent-ը:
-
02.02.2016|
21:29
89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու խորհրդարանին ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն։ Սահմանվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները
-
02.02.2016|
15:00
Այսօր ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը, ըստ որի՝ պետաիրավական հանձնաժողովում քվեարկվելու և լիագումար նիստի քննարկմանը ներկայացվելու է պաշտպանի թեկնածուն: Մինչ այդ հարց է առաջանում. ինչո՞ւ է խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը զբաղվում պաշտպանի հարցերով, երբ ԱԺ-ն ունի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:
-
02.02.2016|
13:13
Փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 538 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
-
02.02.2016|
13:11
«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը, որը պայքարում էր Հայաստանում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ընդունման դեմ, հայտարարում է իր համախոհների հետ ժողովրդավարության ազգային պլատֆորմ ստեղծելու մասին:
-
02.02.2016|
12:57
Երեկ սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Քննարկվում էր օմբուդսմենի թեկնածուի առաջադրման հարցը: Նոր սահմանադրությամբ՝ խորհրդարանին է տրված օմբուդսմենի թեկնածուի առաջադրման իրավունքը: Բայց կարգը որոշարկված չէ:
-
02.02.2016|
11:43
Փաստը Պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով: