19.05.2015|
17:52
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով վերելակային տնտեսության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մտահոգություն է հայտնել, որ ինչպես համատիրությունների կողմից բնակչությունից հավաքագրվող, այնպես էլ համայնքային բյուջեով հատկացված միջոցները նպատակային չեն ծախսվում, և վերելակները սպասարկող կազմակերպությունների կողմից աշխատանքները պատշաճ չեն կազմակերպվում: