Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    27.11.2012| 00:08
    ...թե Անուշ Սեդրակյանի առաջադրումը բավականին լուրջ անհանգստացրել է «կոնկուրենտ» ֆիրմայի` ԲՀԿ-ի հետևում կանգնածներին, որոնք յուրաքանչյուր պրոյեկտի դիմաց ասպարեզ են նետում իրենց համանման պրոյեկտը, հուսալով, թե այն կխժռի-կոչնչացնի ասպարեզում եղածը` անակնկալներից զերծ պահելով դաշտը` վերջնական նպատակներին հասնելու համար:
  • Ասում են...

    Ասում են...

    23.11.2012| 12:31
    ...թե որքան էլ ԲՀԿ-ն ճիգեր է գործադրում միասնական թեկնածու ունենալու գործում ընդդիմությանը իր շուրջը համախմբելու, միևնույն է, «Ժառանգությունը»՝ յուր ղեկավարով, առանձին է գնալու:
  • Ասում են...

    Ասում են...

    20.11.2012| 12:54
    ...թե խորհրդարանական որոշ զարգացումներ շատ հետաքրքիր ընթացք են ունեցել: Տևական ժամանակ էր, ինչ երկու պատգամավորուհիների մեքենաների փոխադարձ խազագրումից հետո ԱԺ դահլիճը շունչը պահած սպասում էր, թե էլ ինչ է լինելու, երբ բոլորը տեղեկացան, որ Հովհաննես Ա.-ն վերջերս` Սերժ Սարգսյանի մոտ, «եսիմ ուր» մեկնելուց առաջ, հաշտեցրել է նրանց ու նոր մեկնել:
  • Ասում են...

    Ասում են...

    16.11.2012| 12:56
    ...թե ԲՀԿ-ում տարանջատումներն ահավոր լայն թափ են ստացել. եթե առաջ այստեղ կային Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի թևեր, հիմա առաջացել են նաև Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի թևեր, որոնք ահավոր անհանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    13.11.2012| 12:57
    ...թե ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ կոնգլոմերատում հույս են փայփայում, որ ՀՀԿ-ն կկորցնի իր գործարարների աջակցությունը, մանավանդ Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի, որոնք ընտրություններում մեծ ձայներ են ապահովել ՀՀԿ-ի համար, իսկ հիմա մայր կուսակցությունը նրանց մի տեսակ անկյուն է քշել. մեկին` «Հարսնաքարի» դեպքերի պատճառով, մյուսին` տնտեսական և «էթիկական»:
  • Ասում են...

    Ասում են...

    09.11.2012| 12:42
    ...թե ՀՀԿ-ում այլևս չեն դիմանում ԲՀԿ-ի «պախաժդենյաներին», հորդորում են Սերժ Սարգսյանին` սկսել և իրենց թույլ տալ, ինչպես պետքն է, «ԲՀԿ-ի պորտը տեղը դնել»:
  • Ասում են...

    Ասում են...

    05.11.2012| 14:33
    ...թե ԲՀԿ-ական Վահան Բաբայանի քաղաքական տանիքը ոչ թե հայրենի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, այլ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան միջին կարգի մի պաշտոնյա:
  • Ասում են...

    Ասում են...

    02.11.2012| 13:26
    ...թե Ծառուկյանի խայտաբղետ պահվածքը այնքան թևաթափ չի արել ԲՀԿ-ի սերժ սարգսյանական թևին, որքան քոչարյանական:
  • Ասում են...

    Ասում են...

    30.10.2012| 12:57
    ...թեՀՀԿ ոչ անհայտ, մի քանի հոգուց բաղկացած թևի մոտ, որն ավանդաբար համարվում է երկրորդ նախագահի թև, Դավիթ Հարությունյանն «ահագին տղա է», նաև «ասող» է. կարողանում է «քյալլա տալ», իր տեսակետներն առաջ տանել:
  • Ասում են...

    Ասում են...

    26.10.2012| 13:00
    ...թե ԲՀԿ գործարարների շարքերում այս օրերին շատ մեծ անհամբերություն կա: