Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    26.06.2012| 12:42
    ...թե Վարդան Օսկանյանը շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն իրեն պաշտպանելու մասին հայտարարություն չի անում, այլ կիսատ-պռատ ինչ-որ մտքեր է հայտնում: Օսկանյանը լուրջ կասկած ունի, թե ինչ-որ պահի, եթե անհրաժեշտ լինի, ԲՀԿ-ն կարող է և իրեն փուռը տալ:
  • Ասում են...

    Ասում են...

    22.06.2012| 14:42
    ...թե ԲՀԿ-ում այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ Գագիկ Ծառուկյանը չգիտի, թե ինչ են անելու իրենք առաջիկայում` աշնանը:
  • Ասում են...

    Ասում են...

    19.06.2012| 01:55
    ...թե վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը տարօրինակ սովորություն է ձեռք բերել. կարևորագույն պահերին բացակայում է Հայաստանից: Նա ոչ միայն իր հիսունհինգամյակին էր Դուբայում, այլև գիշերն ասել էր` կոալիցիա չենք մտնում, կուսակցականներին որևէ բան չասած` մեկնել էր… Բելառուս: Իրականում ասում են` ոչ թե Բելառուս , այլ Մոնակո:
  • Ասում են...

    Ասում են...

    15.06.2012| 01:45
    ...թե վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բանի նման չէ: «Ռեսպոնդենտները» դա բացատրում են ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում նրա ստանձնած պարտավորություններով. հարաբերությունների կարգավորումը նրա «փխրուն» ուսերի վրա է:
  • Ասում են...

    Ասում են...

    12.06.2012| 01:52
    ...թե Գագիկ Ծառուկյանի հանդիպումը վարչապետի հետ, ինչպես նաև Վարդան Օսկանյանի հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ մշակված լոբբիստական դեմարշ են` «հայտնի ուժի» տակից նրանց դեպի ՀՀԿ քաշելու, ԲՀԿ-ում կադրային ուժային բալանսը փոխելու հօգուտ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի:
  • Ասում են...

    Ասում են...

    08.06.2012| 03:40
    ...թե Գագիկ Ծառուկյանը, բոլոր դեպքերում, որոշակի անհանգստություններ ունի և նեղ միջավայրում հնարավոր է համարել, որ թիմն իր «տակից» կգնա:
  • Ասում են...

    Ասում են...

    05.06.2012| 02:53
    ...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` թեկնածությունը չառաջադրել 2013-ի նախագահական ընտրություններում, այլ պատճառներից զատ, ունեցել է նաև այն «մտահոգությունը», որ ամեն րոպե հնարավոր է «Ազատ դեմոկրատների» թևը խորհրդարանում դուրս գա «Ժառանգություն» խմբակցությունից, և «Ժառանգությունը», մեղմ ասած, որը հարվածի տակ է աջից, ձախից, էսէռներից և «բոլշևիկներից», հայտնվի ոչ միայն աութսայդերի, այլև բավականին անհարմար վիճակում, որովհետև երեքհոգանոց ֆրակցիա չի լինում:
  • Ասում են...

    Ասում են...

    31.05.2012| 15:02
    ...թե ԲՀԿ-ի մի շարք գործիչներ սպասում են` արդյո՞ք իրենց կազդանշվի` դուրս գալ ԲՀԿ-ից` պահել իրենց պորտֆելները և կամ մտնել ՀՀԿ, ինչպես եղավ «Օրինաց երկրի» դեպքում: Մեր ունեցած տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս տեխնոլոգիան չի ցանկանում կիրառել։ Փորձագետները կարծում են, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը:
  • Ասում են…

    Ասում են…

    25.05.2012| 13:04
    ...թե ՀԱԿ-ում, բացի պառլամենտ անցած ուժերից, մնացածները համոզված են, որ ավելի լավ է իշխանությունների կողքին լինել, քան «այսպիսի» ընդդիմության: ՀԱԿ-ում իշխում է այն կարծիքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ի նախագահական ընտրություններին չի առաջադրվելու, այդ պատճառով էլ իրեն հատուկ քինախնդրությամբ, Տարաս Բուլբայի սկզբունքով` ես ծնել եմ, ես էլ կսպանեմ, փոշիացնում է ընդդիմադիր շարժումը, իրենից հետո ավերակներ թողնելով:
  • Ասում են...

    Ասում են...

    21.05.2012| 12:18
    ...թե հետընտրական «ռազբիրատներն» ու իրավիճակային «դեբատ-դիտարկումները» դեռ չեն ավարտվել: Ավելին՝ որոշ խնդիրներ դեռ շատ ջուր կքաշեն: Այս օրերին «համապատասխան» կառույցները փորձում են հասկանալ, թե ինչով և ումով էր պայմանավորված ՀՀԿ-ի պարտությունը մի շարք համայնքներում, ինչու չիրականացավ էկզիտ-փոլի կանխագուշակումը (վերջինս մինչև յոթ տոկոս էր կանխատեսել Օրինացի համար) ՕԵԿ-ի մասով, ո՞ւմ էր այդքան ձեռնտու, և ինչ մեխանիզմով (բացի սև փիարի խոշորամասշտաբ կիրառումից), որ ՕԵԿ-ը չմտնի պառլամենտ, ու ՀՀԿ-ն ջարդվի մինչև ուղն ու ծուծը, որպեսզի կոալիցիա չկազմվի, ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն՝ համապատասխան հետևանքներով հանդերձ: